Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՆԱՏՕ-ի գործողությունները պաշտպանողական բնույթ են կրում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գործողությունները պաշտպանողական բնույթ են կրում. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքն իր գործողություններում ղեկավարվում Է համամասնության սկզբունքով եւ դրանք ձեռնարկում Է բավարար պաշտպանության նկատառումներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է այցով Լիտվայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Նա այս պատասխանն Է տվել Ռուսաստանի հնարավոր բացասական արձագանքի վերաբերյալ հարցին, որը վերաբերում Էր Լիտվայում եւ արեւելաեվրոպական եւս հինգ երկրներում (Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա եւ Էստոնիա) ՆԱՏՕ-ի շտաբային ստորաբաժանումների բացմանը: «Այն ամենը, ինչ անում Է դաշինքը, համամասնական Է եւ պաշտպանողական բնույթ Է կրում»,-նշել Է Ստոլտենբերգը:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ անհրաժեշտ Է, որ դաշինքն արձագանքի նոր մարտահրավերներին եւ իր գործունեությունը հարմարեցնի անվտանգության ոլորտի փոփոխություններին:

«Մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները եւ ոչ ոքի հրահրել չենք ցանկանում»,-ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am