Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Հունգարիայի վարչապետը դատապարտել Է Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը

Հունգարիայի վարչապետը դատապարտել Է Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր դժգոհությունն Է հայտնել Եվրամիության միգրացիոն քաղաքականությունից եւ հիմնավորել Է Սերբիայի հետ սահմանին ցանկապատի անհրաժեշտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթին:

«Եվրոպացի բոլոր քաղաքական գործիչներն անպատասխանատու են, նրանք միգրանտներին լավ կյանքի հույս են տալիս եւ դրդում այն բանին, որ թողնեն ամն ինչ եւ, վտանգելով իրենց կյանքն՝ ուղեւորվեն Եվրոպա: Ուստի ցանկապատը, որը Հունգարիան կառուցում Է, կարեւոր Է: Մեզ նույնպես դա բավականություն չի պատճառում, բայց անհրաժեշտ Է»,- մեջբերումներ Է կատարում թերթը քաղաքական գործչի հոդվածից:    

Օրբանն ընդգծել Է, որ «Եվրոպայի քրիստոնեական մշակույթը միգրանտների հախուռն հոսքի դեպքում հազիվ թե ի վիճակի լինի պահպանել արժեքների սեփական քրիստոնեական համակարգը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am