Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ փրկարարները միջազգային որակավորման քննություն են հանձնում

Հայ փրկարարները միջազգային որակավորման քննություն են հանձնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային որոնողափրկարարական թիմն (ՔՈՓ) սեպտեմբերի 3-4-ն անցնում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի վերջին՝ որակավորման փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այդ նպատակով իրականացված «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն ընթանում է «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում:

INSARAG-ը հիմնվել է 1991թ-ին` Մեքսիկայում 1985թ. և Սպիտակում 1988թ. տեղի ունեցած երկրաշարժերից հետո, և նպատակ ունի բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 2011թ. Հայաստանը հայտ է ներկայացրել INSARAG-ի արտաքին որակավորում անցնելու համար։ Դրանից հետո ստանալով համապատասխան վկայական` հայկական թիմն իրավունք կստանա մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին։ ՄԱԿ-ում նման որակավորում անցնելը մեծ պատիվ կլինի Հայաստանի համար, քանի որ նույնիսկ շատ զարգացած պետություններ դեռևս բավարար պատրաստվածություն չունեն այդ կառույցին անդամակցելու համար:

INSARAG-ի որակավորման գործընթացն անցնելու համար անհրաժեշտ է հատուկ փորձագետների դրական եզրակացություն: ՏԿԱԻ նախարարությունը դիմել էր Լեհաստանի ՆԳՆ պետական հրդեհային ծառայությանը` խնդրելով նրանց փորձագետների աջակցությունը հայկական թիմի ոսուցման և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման գործում։

Որակավորման վարժանքի ընթացքում ստուգվելու են որոնողափրկարարական թիմի ղեկավարման կարողությունները, փրկարարների գիտելիքներն ու արձագանքման հմտությունները, ինչպես թիմի բժշկական և նյութատեխնիկական ապահովումը։ Ուսումնավարժությանը մասնակցում է 50 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ)։ Վարժանքի ամբողջ ընթացքին հետևում են են ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակը ներկայացնող փորձառու մասնագետներ, որոնք էլ գնահատելու են հայկական թիմի պատրաստվածությունը և որոշեն, թե արդյո՞ք հայկական թիմը պատրաստ է անդամակցելու INSARAG-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am