Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի փառատոնի շրջանակում

 Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի փառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 10-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenien weekly-ն, ֆիլմ ընդգրկվել է Վենետիկի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում: Կինոփառատոնի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 2-ին, եզրափակիչ միջոցառումը սեպտեմբերի 12-ին է:

Մինչ ֆիլմի պրեմիերան ամերիկյան Hollywood reporter պաբերականի հետ զրույցում Էգոյանը պատմել է, որ ֆիլմը Հոլոքոստը վերապրածի մասին է, ում մարմնավորում է Քրիստոֆեր Փլամմերը: Նրա միջոցով ռեժիսորը մարդկության հետ խոսում է ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների եւ մարդու իրավունքների ոտնահարումների մասին:

Էգոյանը պատմել է, որ ֆիլմն այդ ոճում առաջինը չէ, եւ ցեղասպանությունների մասին իր առաջին ֆիլմը` «Արարատ»-ը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:  Լրագրողի հարցին կա՞ն արդյոք Փլամմերի կերպարի մեջ ընդհանրություններ «Արարատ» եւ «Հիշիր» ֆիլմերում, Էգոյանն ասել է, որ դրանք երկու տարբեր կերպարներ են: «Սակայն հետաքրքրականն այն է, որ այս տարի հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ ես մարդկության դեմ հանցագործությունների մասին ֆիլմ եմ ներկայացրել, որը ազգի պատմության, անցյալի, մարդկանց հիշողությունների մասին: Հիշողությունը միշտ կա եւ մենք հասկանում ենք, թե դրանք ինչպիսի ազդեցություն են թողնում սերունդների վրա»,- ասել է ռեժիսորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am