Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Երկիր մոլորակի բակիչները սեպտեմբերի 27-ին կտեսնեն «գերլուսնի» լրիվ խավարումը. NASA

Երկիր մոլորակի բակիչները սեպտեմբերի 27-ին կտեսնեն «գերլուսնի» լրիվ խավարումը. NASA

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի տարածաշրջանների մեծ մասի բնակիչները կկարողանան սեպտեմբերի 27-ին դիտել հազվագյուտ աստղագիտական երեւույթ՝ «գերլուսնի» լրիվ խավարումը: Ինչպես սեպտեմբերի 1-ին հաղորդել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA), վերջին անգամ դա տեղի Է ունեցել 1982 թվականին, իսկ հետո կկրկնվի միայն 2033 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

NASA-ն հիշեցրել Է, որ աստղագետները ոչ պաշտոնապես լիալուսնին «գեր» բնութագրումն են տալիս, երբ նա գտնվում Է երկրամերձ կետում (պերիգեյում), այսինքն՝ Երկրից ամենամոտ հեռավորության վրա: Արեգակնային համակարգում երկնային մարմինների որոշակի դիրքի հետեւանքով այս տարի այդ պահը համընկնում Է Լուսնի լրիվ խավարման հետ:

Գերատեսչությունը նշել Է, որ այս անգամ տեսարանն առանձնապես տպավորիչ կլինի, քանի որ «գերլուսինը» 14 տոկոսով ավելի մեծ եւ 30 տոկոսով ավելի պայծառ կերեւա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am