Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստվում է դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ

Հայաստանը պատրաստվում է դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան` ժամը 07.50-ին, արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել: Մեկնարկում է հայկական քաղաքային որոնողափրկարարական ջոկատի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որակավորման վարժանքը, որը հնարավորություն կտա Հայաստանին ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ փրկարարական ջոկատներ, ինչպես նաև դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի 33-րդ անդամը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցությանը նախարար Արմեն Երիցյանին է ներկայացվել «տուժած» երկրում ստեղծված իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում օպերատիվ իրավիճակի զեկույցով է հանդես եկել ՀՀ ՏԿԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, Հայաստանի ԻՆՍԱՐԱԳ-ի քաղաքական պատասխանատու Հ. Եմիշյանը: Վերջինս նաև ներկայացրել է իրականացվելիք փրկարարական միջոցառումների նախագիծը:

Սցենարի համաձայն, X երկրում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մահացել է շուրջ 5500 մարդ, տուժել` 30 հազար: Կան ավերածություններ: Տուժած երկրի կառավարությունը դիմել է միջազգային հանրությանը՝ փրկարարական և մարդասիրական օգնության համար: Կայացվել է որոշում հայկական փրկարարական ջոկատի մեկնելու վերաբերյալ: Ըստ ՄԱԿ-ի անվտանգության դասակարգչի, X երկրում առկա քաղաքական իրավիճակի կայունության մասին տեղեկատվությունը նախարար Երիցյանին զեկուցել է ՀՀ ՏԿԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը` ՏԿԱԻ նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել ուսումնավարժանքում ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am