Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 3/8. Վարկանիշային աղյուսակում նոր գրքեր են հայտնվել

Մանկական բեսթսելեր 3/8. Վարկանիշային աղյուսակում նոր գրքեր են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա օգոստոս ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Օգոստոսի առաջատարը «Բուկինիստ» -ի «Այբոլիտը» հեքիաթն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  

Ճանաչված մանկագիր Կորնեյ Չուկովսկու «Չոփչոփիկը» հեքիաթն ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Այն երկրորդ հորիզոնականում է: Սիրված գրողի մեկ այլ«Ճպուռն ու մրջյունը» հեքիաթը, երրորդ հորիզոնականում է: Հաջորդ հորիզոնականում էլ«Ալվան ծաղիկը»  հեքիաթն է:

Փոքրիկ ճանճի արկածների և այլ հեքիաթներ ամփոփող մեկ այլ նոր գիրք, այս շաբաթ ևս ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Կորնեյ Չուկովսկու «Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:

«Էդիթ պրինտ» հրատարակչության «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

«Արևարևեկեկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչ հայ մանկագիրների գործերը, յոթերորդ հորիզոնականում է: 

Արքայադուստր Լինդան, Կեոնեխ թագավորը և Ոսկեծամիկը հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը ութերորդ հորիզոնականում է:

«Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելները: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»... Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Ագահ Մեդոկը, Ֆինվարայի կախարդական գավաթը և Հավեյն ասպետի պսակադրությունը կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են«Հեքիաթներ տղաների համար» գրքույկում, որը եզրափակում է վարկանիշային աղյուսակը:

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09),  «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը: 

Տեղ Գիրք Հրատ Քանակ
1 «Այբոլիտը» Բուկինիստ 88
2

Կորնեյ Չուկովսկու

«Չոփչոփիկը»

Բուկինիստ 83
3 «Ճպուռն ու մրջյունը» Բուկինիստ 69
4 «Ալվան ծաղիկը» Բուկինիստ 16
5

Կորնեյ Չուկովսկու

«Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ»

Բուկինիստ 15
6 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 10
7 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 10
8 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 10
9 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 10
10 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 10

«Մանկական բեսթսելեր»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am