Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներին ազատ կարձակի

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներին ազատ 
կարձակի

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներին ազատ կարձակի ժամը 20:20 ին: Այս մասին պողոտայում հավաքված ցուցարարներին տեղեկացրեց Երևանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցարարները որոշել են սպասել մինչ այդ ժամը, երբ իրենց ընկերները կմիանան ցուցարարներին, որից հետո կորոշեն հետագա անելիքները: Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև ոստիկնական պատը ճեղքել փորձող անչափահասի, որին, ինչպես խոստացավ Երևանի փոխոստիկանապետը, կհանձնեն ծնողներին:

Ավելի վաղ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Երևանի Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր սեպտեմբերի 1-ին «Ոչ թալանին» նախաձեռնության ցուցարաների կողմից պողոտան փակելու փորձերին և ոստիկանների նկատմամբ նրանց գործողություններին: Նրա խոսքով` եթե որևէ մեկը կրկին փորձի փողոց փակել, բերման կենթարկվի ոստիկանության կողմից: «Մենք տևական ժամանակ բացատրում ենք, որ չի կարելի կարգ խախտել: Մենք ասել ենք, որ ընդունում ենք ձեր պայքարը. պայքարեք, սակայն գործեք օրենքի շրջանակներում: Նրանց գործողությունններում որևէ բան չկա, որ օրինական լինի, իսկ ոստիկանությւնը գործել է օրենքի շրջանակներում,- շեշտել էր Օսիպյանը:

Նա հավելել էր, որ քաղաքացիները բերման են ենթարկվել այն պատճառով, որ քարեր են նետել ոստիկանների վրա, փորձել են փողոց փակել, հայհոյել են ոստիկաններին: Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ ցուցարարները ցանկանում են ոստիկանների հետ բախում սադրել:

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից 3 քաղաքացիների է բերման ենթարկել հասարակական կարգը խախտելու համար: Բերման ենթարկվածների մեջ է նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել այն պահին, երբ կրկին փորձում էին փակել փողոցը: Ոստիկանությունը շարունակում է վերահսկել իրավիճակը Բաղրամյան պողոտայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am