Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանցիները պատմել են իրենց գլխավոր տագնապների մասին

Ռուսաստանցիները պատմել են իրենց գլխավոր տագնապների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների մեծամասնությունն (78 տոկոսը) անհանգստացած Է երկրում գների աճից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Լեւադա կենտրոնի» հարցման արդյունքները, որն անցկացվել Է օգոստոսի 21-24-ին:

Բացի ապրանքների եւ ծառայությունների թանկացումից, հարցման մասնակիցների 42 տոկոսն անհանգստացած Է բնակչության շրջանում տիրող աղքատությունից, 36 տոկոսին հուզում Է գործազրկության աճը, իսկ 32 տոկոսին՝ տնտեսության ճգնաժամը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության վատ վիճակը: 29 տոկոսը դժգոհ Է կոռուպցիայից, իսկ 27 տոկոսը գանգատվել Է ռուբլու փոխարժեքի անկումից: Ուկրաինայում շարունակվող պատերազմը եւ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներն անհանգստացնում են հարցման մասնակիցների համապատասխանաբար 22 եւ 12 տոկոսին (հարցին պատասխանելիս հետազոտության մասնակիցները կարող Էին ընտրել պատասխանի մի քանի տարբերակներ):

Ուսումնասիրության մասնակիցներին նաեւ հարցրել են, թե, իրենց կարծիքով, կառավարությունն ինչպես Է գլուխ հանում ֆինանսական ճգնաժամի, գնաճի եւ գործազրկության դեմ պայքարի խնդիրներից: Ռուսաստանցիների 4 տոկոսը պատասխանել Է՝ լավ, 55 տոկոսը՝ միջին չափով, 37 տոկոսը՝ վատ, եւս չորս տոկոսը դժվարացել Է պատասխանել: 

Հարցմանը մասնակցել են երկրի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 18-ից բարձր տարիքի 1600 բնակիչներ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am