Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քնի պակասը մեծացնում Է մրսելու հավանականությունը. գիտնականներ

Քնի պակասը մեծացնում Է մրսելու հավանականությունը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդիկ, ովքեր օրական 6 ժամից պակաս են քնում, չորս անգամ ավելի շատ են ենթակա մրսելու վտանգին, քան նրանք, ովքեր քնում են 7 եւ ավելի ժամ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Sleep հանդեսի սեպտեմբերի համարում հրապարակված հոդվածում:

«Վիրուսի հետ շփմանը նախորդած քնի նվազեցված տեւողությունը, որը մենք չափում Էինք ակտիգրաֆի միջոցով,  կապված Էր մրսելու ավելի մեծ հավանականության հետ»,-  գրում են իրենց հոդվածում Շելդոն Քոենը Փիտսբուրգի (ԱՄՆ) Քառնեգի Մելոնի համալսարանից եւ նրա գործընկերները:  

Նրանց հետազոտությանը մասնակցել Է 18 – 55 տարեկան 164 առողջ մարդ՝ ինչպես տղամարդիկ, այնպես Էլ կանայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am