Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հակառակորդը Տավուշի մարզում համարժեք պատասխան է ստացել հայկական Զինուժից. Արծրուն Հովհաննիսյան

 Հակառակորդը Տավուշի մարզում համարժեք պատասխան է ստացել հայկական Զինուժից. 
Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ հակառակորդը օգոստոսի 31-ի երեկոյան եւ սեպտեմբերի 1-ի առավոտյան կրակոցներ է արձակել, որոնց մեծ մասն ուղղված են եղել բնակավայրերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կրակոցները չեն եղել շատ ուժեղ, տեւական բնույթ չեն կրել եւ հայկական զինված ուժերի համապատասխան կանխարգելիչ գործողությունների արդյունքում կրակոցները դադարել են:

«Կրակոցներ եղել են: Դրանք եղել են բնակավայրերի ուղղությամբ, սակայն այդ կրակոցներն այնքան էլ ուժգին չեն եղել եւ տեւական բնույթ չեն ունեցել: Հայկակական զինված ուժերը կարողացել են համարժեք պատասխան տալ եւ հակառակորդի գործողությունները դադարեցվել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ ներկա դրությամբ Տավուշի մարզում իրավիճակը հանգիստ է եւ հայկական Զինուժը կրկին վերահսկում է իրավիճակը:

Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարի ռեժիմն ու լարվածություն առաջացնում թե՛ հայ-ադրբեջանական, թե' արցախա-ադրբեջանական սահմանին: Համաձայն ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրությունների` հակառակորդը հիմանականում օգտագործում 60, 80, 120 մմ տրամաչափերի ականանետեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հայկական Զինված ուժերը արձագանքում են միայն դիպուկահարների եւ թիրախային կրակոցներին: Անկանոն կրակոցներին հայկական Զինուժը չի պատասխանում:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am