Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի մեջլիսի նախագահը հաստատել է սեպտեմբերին կայանալիք արտահերթ նիստը

 Թուրքիայի մեջլիսի նախագահը հաստատել է սեպտեմբերին կայանալիք արտահերթ նիստը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմեթ Յըլմազը բավարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` սեպտեմբերի 3-ին մեջլիսի արտահերթ նիստ անցկացնելու դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 2-ին մեջլիսի կողմից ընդունված մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու հարցը, որը թույլ կտա թուրքական զինուժին Սիրիայի և Իրաքի դեմ անդրսահմանային գործողություններ իրականացնել: Նախատեսվում է նաև, որ մեջլիսի արտահերթ նիստի ժամանակ տեղի է ունենալու նաև երկրի ժամանակավոր կառավարության նախարարների երդմնակալության արարողությունը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 2014 թվականի հոկտեմբերի 2-ին վավերացրել էր մանդատը, որը թույլ էր տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի դեմ: Ներկա 396 պատգամավորներից 298-ը կողմ էին քվեարկել կառավարության կողմից առաջադրված մանդատին, իսկ 98-ը` դեմ:

Հաշվի առնելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը` մանդատը ենթադրում էր, որ թուրքական զինված ուժերն անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի իսլամիստների դեմ: Միաժամանակ այն նախատեսում էր, որ օտարերկրյա զինուժը ևս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում: Մանդատը գործելու էր մեկ տարով: Ուշագրավ է, որ մանդատին կողմ էին արտահայտվել ոչ միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am