Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է ԼՂ շփման գծում առաջացած լարվածության աճին

 ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է ԼՂ շփման գծում առաջացած լարվածության 
աճին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը մեկնաբանել  է վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությունը: «Ես չեմ տեսնում որևէ օրինաչափություն վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում առաջացած լարվածության հետ կապված և  չեմ կարող ասել, թե ինչի հետ է դա կապված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նա`հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն:

Իրավիճակը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ լարված, սակայն հայկական բանակը, տիրապետելով խնդիրներին, կարողանում է համապատասխան հակահարված տալ եւ պահպանել սահմանային անդորրը:  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին հակառակորդը գործածել է ականանետեր, իրականացրել դիվերսիոն հետախուզության փորձեր, որոնք, սակայն, հաջողությամբ կանխվել են:         

 «Սահմանային լարվածությունն առկա է: Կրակոցների թիվը մե՛կ ավելանում, մե՛կ պակասում է, եւ այս վերջին ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի սահմանին կրակում են ականանետերից: Հայկական Զինված ուժերը բոլոր միջոցառումների իրականացումն են առաջին գծում` անվտանգության խնդիրների ապահովում, հակառակորդին հետեւելը եւ համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Հակառակորդը դիվերսիոն հետախուզուության մի քանի փորձեր կատարել է, որոնք հաջողությամբ կանխվել են»,- ասել է Սեյրան Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am