Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շիրակում այս տարի կկառուցվեն Վարդաքար և Կրասար համայնքների դպրոցները

Շիրակում այս տարի կկառուցվեն Վարդաքար և Կրասար համայնքների դպրոցները

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակ մարզում այս տարի կմեկնարկի Վարդաքար և Կրասար համայնքների դպրոցների շինարարությունը: Աշխատանքները կիրականացվեն պետական միջոցներով: Բացի այդ, տարվա ընթացքում 2 դպրոց կունենա նոր ջեռուցման համակարգ, կփոխվեն այդ դպրոցների պատուհաններն ու տանիքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ ևս 10 դպրոց մարզում ունի հիմնանորոգման խնդիր: «Այս 10 դպրոցների վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարի, արդեն կա պայմանավորվածություն, սրանք հիմնականում խիստ վթարային դպրոցներն են: Ի դեպ, դրանք ինչպես մարզի գյուղական համայնքների, այնպես էլ Գյումրիի դպրոցներն են: Նույնիսկ հնարավոր է, որ որոշ աշխատաքներ սկսվեն այս տարի «,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Սեպտեմեբրի 1-ին Շիրակի մարզպետը աշակերտներին և մանկավարժներին շնորհավորելու նպատակով եղավ Գյումրու նորակառույց «Մուշ 2» թաղամասի թիվ 23 դպրոցում, ինչպես նաև Արթիկի 8 հիմնական դպրոցում: Շնորհավորելով բոլորին Գիտելիքի օրվա առթիվ` մարզպետը առողջություն ու հաջողություն մաղթեց: «Բոլորս գիտենք՝ դպրոցն է հիմքն ուսման, և դպրոցից է սկսվում ամեն ինչ: Բոլորին հաջողություն եմ մաղթում: Ուրախալի է, որ կա առաջի դասարանցիների թվի աճը, ինչը շենացման ու կայացման արդյունք է»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am