Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն այցելել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ

Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն այցելել է 
Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին  նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելեց  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Նախարարը ներկա եղավ  նոր ուսումնական տարվա մեկնարկին կազմակերպված միջոցառմանը, ծանոթացավ բուհի խորհրդի նախագահ, նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի ջանքերով վերանորոգված շուրջ 600 քմ լսարանային տարածքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարն իր ողջույնի ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ուսանողներին:

«Ի սրտե շնորհավորում եմ բոլորին, հատկապես առաջին կուրսեցիներին, նոր ուսումնական տարվա կապակցությամբ և ցանկանում եմ, որ ուսումն ավելի ամրապնդվի այս պատերի ներսում, մարզական մասնագիտություններն ավելանան»,- ասաց նախարարը:

Իր շնորհավորանքի խոսքն ասաց նաև  բուհի խորհրդի նախագահ, նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

« Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել հանրապետության բոլոր ուսանողներին, ի դեմս մեր բուհի ուսանողների, սեպտեմբերի 1-ի առթիվ: Այս տարի լրանում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 70-ամյակն ու այդ առիթով ուզում եմ ասել, որ 70 տարիների ընթացքում բուհում ահռելի աշխատանքներ են տարվել,  ստեղծվել են այնպիսի ավանդույթներ, որ մեր ժամանակակից սերնդին այլ բան չի մնում անելու, քան այդ ավանդույթները պահելը և  զարգացնել»,- ասաց նա:

Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով ուսումնական հաստատություններում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան: ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում Գիտելիքի օրը պետական տոն է համարվում 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am