Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին. Սեյրան Օհանյան

 Հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավիճակը հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ լարված, սակայն հայկական բանակը, տիրապետելով խնդիրներին, կարողանում է համապատասխան հակահարված տալ եւ պահպանել սահմանային անդորրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ վերջին օրերին հակառակորդը գործածել է ականանետեր, իրականացրել դիվերսիոն հետախուզության փորձեր, որոնք, սակայն, հաջողությամբ կանխվել են:         

 «Սահմանային լարվածությունն առկա է: Կրակոցների թիվը մե՛կ ավելանում, մե՛կ պակասում է, եւ այս վերջին ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի սահմանին կրակում են ականանետերից: Հայկական Զինված ուժերը բոլոր միջոցառումների իրականացումն են առաջին գծում` անվտանգության խնդիրների ապահովում, հակառակորդին հետեւելը եւ համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Հակառակորդը դիվերսիոն հետախուզուության մի քանի փորձեր կատարել է, որոնք հաջողությամբ կանխվել են»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը նաև հավելեց, որ հայկական զինուժը իրավիճակը վերահսկում է եւ ժողովուրդը կարող է  հանգիստ լինել, քանի որ հայկական բանակը իր խնդիրներն տիրապետում եւ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին այնպես էլ այսօր, դրանք փայլուն կերպով իրականացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am