Յանուզայը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»
20:38, 31 Օգոստոս 2015
ԴՈՐՏՄՈՒՆԴ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայի տեղափոխության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը, վարձավճարով համաձայնագիրը նախատեսված է մինչ 2016 թվականի ամառը: Դորտմունդիցների կազմում Յանուզայը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:
20-ամյա ֆուտբոլիստը, ով Մանչեսթեր էր տեղափոխվել 2011 թվականին բելգիական «Անդերլեխտ»-ից, «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 47 խաղ և խփել 5 գոլ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում