Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օմբուդսմենն առաջիկա օրերին կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների շուրջ իր եզրակացությունը

Օմբուդսմենն  առաջիկա օրերին կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների շուրջ իր 
եզրակացությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր եզրակացությունը կներկայացնի առաջիկայում, քանի որ  օրեր առաջ է ստացել նախագիծը:

«Մասնագիտական եզրակացություն կներակայցվի այն գլուխների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին: Վերջնական եզրակացության մեջ կլինեն այն դրական և բացասական երևույթները, որոնք մենք կտեսնենք կամ կարձանագրենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը:

Հարցին, եթե շատ բացասական հոդվածներ ընդգրկված լինեն նախագծում, ինչ քայլերի է դիմելու` մարդու իրավունքների պաշտպաննասաց, որ ինքը, ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի ճամբարներին չի միանալու, որովհետև իր խնդիրը քաղաքական գործընթացներից դուրս լինելն է: «Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտանք այդ  հարցերի պատասխանը, ինչն ենք համարում հետընթաց, ինչն առաջընթաց: Ես անելիք չունեմ: Չեմ միանալու ոչ «ոչ»-ի, ոչ էլ «այո»-ի ճամբարին, որովհետև իմ խնդիրը քաղաքական գործընթացներից դուրս լինելն է այնքանով, որպեսզի ինստիտուտն անհարկի չքաղաքականացվի: Մենք ավելի շատ հետևելու ենք ընդահանուր քննարկումներին, հետո հանրաքվեի գործընթացին՝ պահպանելով ինստիտուտի չեզոքությունը»,- ասաց Օմբուդսմենը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am