Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուժգին պայթյուն Է որոտացել Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ, կան տասնյակ վիրավորներ

Ուժգին պայթյուն Է որոտացել Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ, կան տասնյակ 
վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժգին պայթյուն Է որոտացել Գերագույն ռադայի շենքի մոտ, ինչի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 30-ի: Ինչպես ՏԱՍՍ-ին տեղեկացրել են իրադարձությունների վայրից, վիրավորների համար չեն բավականացնում շտապօգնության մեքենաները: Նրանց սկսել են տեղափոխել ոստիկանության պարեկային մեքենաներով:

Ինչպես Facebook-ում հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, «Գերագույն ռադան պահպանող զինծառայողների վրա մարտական նռնակ Է նետվել: Ազգային գվարդիայի մի քանի զինծառայողներ ծանր վերքեր են ստացել: Նրանց կյանքը վտանգված Է»:

Այդուհանդերձ, խորհրդարանի շենքի մոտ բախումները չեն դադարում, տեղի միլիցիոներների վրա նետվում են ծխագլանիկներ, քարեր, շշեր: Հավաքվածները վանկարկում են՝ «Իմպիչմենտ»:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ուկրաինայի Սահմանադրության փոփոխությունների ընդունման ավելի քան 3 հազար հակառակորդներ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ:

Մինչդեռ օգոստոսի 31-ին հայտնի Է դարձել, որ Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հավանություն Է տվել Սահմանադրության մեջ ապակենտրոնացման մասով կատարվող փոփոխություններին:

Լուսանկարը`ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am