Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լևոն Արոնյանը «Սինքֆիլդի գավաթ»-ի միանձնյա առաջատարն է

Լևոն Արոնյանը «Սինքֆիլդի գավաթ»-ի միանձնյա առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող ուժեղագույն մրցաշարում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները, որից հետո Լևոն Արոնյան դարձել միանձնյա առաջատար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ դժվարին պայքարի արդյունքում հասել հաղթանակի: Մյուս խաղատախտակների շուրջ

Կարլսենը զիջել է Գրիշչուկին, իսկ Տոպալով-Գիրի, Կարուանա-Վաշյե-Լագրավ, Անանդ-Սո պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:   

Մրցաշարային աղյուսակը խաղացված 7 տուրերից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գրիշչուկը, Կարլսենը, Վաշյե-Լագրավն ու Գիրին ունեն 4-ական միավոր:Նախավերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով աշխարհի էքս-չեմպիոն Վիշի Անանդի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am