Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շվեյցարացիները չեն ցանկանում, որ իրենց երկիրն անդամակցի Եվրամիությանը

Շվեյցարացիները չեն ցանկանում, որ իրենց երկիրն անդամակցի Եվրամիությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիային բնակիչները չեն ցանկանում, որ իրենց երկիրը միանա Եվրամիությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Schweiz am Sonntag թերթում:

ԵՄ-ին Շվեյցարիայի միանալուն դեմ է քվեարկել սոցիոլոգիական հետազոտության մասնակիցների 85,8 տոկոսը: Ընդ որում հարցվածների ավելի քան մեկ երրորդը վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը շուտով կտրոհվի: Ինչպես այդ կապակցությամբ նշում է Շվեյցարիայի հեռագրական գործակալությունը, հարցման մասնակիցների մոտ «եվրոպական հարեւանի բացասական իմիջ» է ստեղծվել:

Ինչ վերաբերում է Եվրոպա միգրանտների հոսքին, ապա հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը (81,3 տոկոսը) հանդես է եկել հօգուտ այն բանի, որ Շվեյցարիայի կողմից օգնությունը ցուցաբերվի «տեղերում»: Ընդսմին գրեթե երկու երրորդը (60,9 տոկոսը) այն կարծիքին է, որ Շվեյցարիայի Համադաշնությունը այդ առումով պետք է առաջատար դեր խաղա: 39,6 տոկոսը կարծում է, որ ալպիական հանրապետությունը պետք է ընդունի միայն որակյալ աշխատողների, իսկ 44,6 տոկոսը վստահ է, որ երկրի սահմաններն ընդհանրապես պետք է ժամանակավորապես փակել: Հարցվածների միայն քառորդ մասից փոքր-ինչ ավելին (25,6 տոկոսը) է պատրաստ տարեկան Շվեյցարիայում ընդունել 40-հազարական միգրանտների:

Սոցիոլոգիական հետազոտությանը, որն անցկացվել է հունիսին, մասնակցել է 1002 մարդ, ինչպես շվեյցարացիներ, այնպես էլ Շվեյցարիայում ապրող օտարերկրացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am