Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Մինիոնները» անիմացիոն կինոնկարը համաշխարհային վարձույթում մեկ միլիարդից ավելի գումար է հավաքել

 «Մինիոնները» անիմացիոն կինոնկարը համաշխարհային վարձույթում մեկ միլիարդից ավելի 
գումար է հավաքել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինիոնները» անիմացիոն կատակերգական կինոնկարը համաշխարհային կինովարձույթում դրամարկղային մուտքերի արդյունքում հատել է 1 միլիարդի սահմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ժապավենը ստեղծած հոլիվուդյան Universal ընկերությունը:

ԱՄՆ-ի ներքին շուկայում վաճառվել է 321,9, իսկ արտաքին շուկաներում ևս 682 միլիոն դոլարի տոմս:

Արդյունքում «Մինիոնները» ֆիլմը երրորդ տեղն է գրավել համաշխարհային կինեմատոգրաֆի ամենաշատ գումար վաստակած անիմացիոն կինոնկարների ցանկում` զիջելով «Սառը սիրտը» և «Խաղալիքների պատմությունը 3» կինոնկարներին:

Չարագործների դեղին օգնականները՝ մինիոնները «գրոհել» են նաև հայկական կինովարձույթը: «Մինիոնները» անիմացիոն կինոնկարը հուլիսի 9-ից հայկական կինոթատրոնների էկրաններին է: Ըստ կինոնկարի՝ մինիոնները արդեն միլիոնավոր տարիներ ապրում են Երկիր մոլորակում: Ծառայելով դինոզավրներին, փարավոններին, Դրակուլային և Նապոլեոնին՝ նրանք այս անգամ տեղափոխվում են Նյու Յորք: Այստեղ նրանց սպասվում էր հարստություն, իշխանություն, հանդիպում ճակատագրական կին Սքարլեթ Օվերքիլլի հետ: Սակայն միշտ չէ, որ նրանց սպասումները արդարացվում են:

Կինոնկարի ռեժիսորներն են Քայլ Բալդան և Պիեռ Սոֆինը: Ֆիլմի հերոսներին կրկնօրինակել են Սանդրա Բալոքը, Պիեռ Սոֆինը, Մայքլ Քիթոնը, Ջեֆրի Ռաշը, Սթիվ Քարելը և այլք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am