Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

1915թ-ին նահատակված ասորի եպիսկոպոսը կդասվի Կաթոլիկ եկեղեցու երանելիների շարքը

1915թ-ին նահատակված ասորի եպիսկոպոսը կդասվի Կաթոլիկ եկեղեցու երանելիների 
շարքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ եկեղեցին օգոստոսի 29-ին երանելիների շարքը կդասի 1915 թվականին Հայոց և ասորի ժողովրդի ցեղասպանության ժամանակ նահատակված ասորի կաթոլիկ եպիսկոպոս Ֆլավիանո Միշել Մելկիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Nouvelles d'Arménie» ամսագիրը, արարողությունը տեղի է կունենա Լիբանանում:

Արարողության ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրովարտակը կկարդա կարդինալ Անջելո Ամատոն: Ինչպես Վատիկանի ռադիոյի հետ զրույցում նշել էր կարդինալը, Կաթոլիկ եկեղեցու հովվապետի ցանկությունն  է, որ սա ոգեշնչող ուղերձ լինի այսօր Մերձավոր Արևելքում հալածանքների և տառապանքների ենթարկվող քրիստոնյաների համար: Կարդինալ Ամատոյի խոսքով` այսօր Արևելքի քրիստոնյաները մեծ «համարակությամբ և հավաքով» են դիմակայում իրենց առջև ծառացած խնդիրներին, մասնավորապես իսլամական ֆունդամենտալիզմին: «Այս սպանության հիմքում ընկած էր մահմեդականների կողմից անհանդուրժողականությունը քրիստոնյաների դեմ, որի արդյունքում տեղի ունեցավ հայերի բնաջնջումը և քրիստոնյա փոքրամասնությունների կոտորածները Օսմանյան կայսրությունում»,- ասել է Անջելո Ամատոն:

Ասորի եպիսկոպոս Ֆլավիանո Միշել Մելկին եղել է Սուրբ Եփրեմի Եղբայրության անդամ և Սիրիայի Ջեզիրեի եպիսկոպոսը: Ծնվել է 1858թ. Կալաաթ Մաթայում` ներկայիս Թուրքիայում, և սպանվել 1915թ. օգոստոսի 29-ին:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am