Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կրթության նախարարը կարևորում է հանրակրթական բովանդակության վերանայման գործընթացը

 Կրթության նախարարը կարևորում է հանրակրթական բովանդակության վերանայման 
գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կարևորում է հանրակրթական բովանդակության վերանայման գործընթացը: Այս մասին օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Մենք նոր վարկային ծրագրով Համաշխարհային բանկի աջակցությամբ դրել ենք շատ գլոբալ խնդիր: Մեր նպատակն է վերանայել հանրապետության հանրակրթության բովանդակությունը: Վերանայել այն` ելնելով իրական և օբյեկտիվ որոշ քննադատություններից, որոնք վերաբերում են ծրագրի գերբեռնվածությանը, միջառարկայական կապերի ոչ պատշաճ արտահայտմանը և մեր կողմից մատուցվող կրթական բովանդակության արդիականացման խնդիրներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով` այս տարիների ընթացքում իրենք շատ են փոփոխել այդ բովանդակությունը:

«Մեր հանրակրթական ծրագիրը բարդ է, երևի ամենահագեցածներից է եվրոպական կրթական տարածքում: Մենք ունենք բովանդակային շեղում հանրակրթության մեջ`հոգուտ հումանիտար և հասարակագիտական առարկաների, մենք կորցրել ենք հայկական դպրոցին հարիր առավելությունը` արտահայտված բնագիտությունը: Այս ամենը զգացնել է տալիս, համապատասխան բուհերի ֆակուլտետներում նման դիմորդների, իսկ աշխատաշուկայում մասնագետների պակաս կա»,-նշեց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ այս գործընթացը վերաբերելու է 1-12-րդ դասարաների ծրագրային բովանդակությանը:

«Մենք դեռևս չենք լուծել 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի բովանդակության հարցը: Բովանդակության վերանայման խնդիրը դիպչելու է նաև ավագ դպրոցներին»,-շեշտեց նախարարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am