Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իոսիֆ Կոբզոնն առաջարկել է դադարեցնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

Իոսիֆ Կոբզոնն առաջարկել է դադարեցնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն առաջարկում է դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Կոբզոնը հայտարարել է Նորությունների ռուսական ծառայության եթերում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սահմանափակումներով վիզա է տրամադրել ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

«Նրանք Մատվիենկոյին վիզա չեն տվել: Բացի այն, որ նա Դաշնային խորհրդի նախագահն է, նա նաև կին է: Նրանք ինչ-որ պատժամիջոցներ են կիրառում: Ես կդադարեցնեի դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որ  նրանք հասկանային, որ չի կարելի մեզ հետ այդպես վարվել, չի կարելի Ռուսաստանի հետ կատակել: Ռուսաստանն ունի ազատ ժողովուրդ, որը սիրում է իր երկիրը, ուստի, ես որևէ մեկին խորհուրդ չեմ տա կատակ անել մեզ հետ»,- հայտարարել է Կոբզոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am