Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ն հույս ունի, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա «Գաբալա»-ի դեմ հանդիպմանը մասնակցելիս

 «Բորուսիա»-ն հույս ունի, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա «Գաբալա»-ի դեմ 
հանդիպմանը մասնակցելիս

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն հույս ունի, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի շրջանակում «Գաբալա»-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար Ադրբեջան այցի ժամանակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sport1-ը, այդ մասին նշել է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգգեն: «Ներկա դրությամբ Հենրիխը շատ կարևոր խաղացող է մեզ համար և վերջին շաբաթներին ցույց է տալիս հիանալի խաղ, ուստի հույս ունենք, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա ԵԼ-ի խաղին մասնակցելիս»,- ասել է Ֆլիգգեն:

Միաժամանակ, Azerisport-ը գրում է, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` մասնակցելու «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին: «Դրա պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղ Մխիթարյանի այցելությունը»,- գրել է ադրբեջանական կայքը:

Ադրբեջանի սև ցուցակում են հայտնվել աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, ովքեր այցելել են Արցախ:

ԵԼ խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am