Փաստաբանների պալատը մարտ-օգոստոսին խորհրդատվություն է տրամադրել 550 քաղաքացու
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնած խորհրդատվությունները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, օգոստոսի 27-ին խորհրդատվություն են ստացել ստացել ավելի քան 30 քաղաքացիներ: Քաղաքացիները խորհրդատվություն են ստացել կեսաթոշակների, նպաստների ստացման, սեփականության, բնակարանային խնդիրների, ինչպես նաև վճիռների բողոքարկման ընթացակարգերի շուրջ:
Այս նախաձեռնությունն սկսել է մարտին և մինչև օրս խորհրդատվության իրականացմանը փաստաբանների հետ միասին մասնակցել են ՀՀ փաստաբանական դպրոցի 97 ունկնդիրներ: Հինգշաբթի օրերին, մարտից մինչ օրս խորհրդատվություն են մատուցել ավելի քան 550 քաղաքացիների: Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում