Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մխիթարյանի ուժեղ խաղը դառնում է օրինաչափություն. Der Westen

 Մխիթարյանի ուժեղ  խաղը դառնում է օրինաչափություն. Der Westen

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Der Westen պարբերականը և աշխարահռչակ Goal.com կայքը Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Բորուսիա» - «Օդդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի ուժեղ  խաղը դառնում է օրինաչափություն: Այս հանդիպումը չդարձավ բացառություն: Սկզբում նա խփեց սուպերգոլ, հետո էլ երկու անգամ անհավանական ճշգրիտ գոլային փոխանցումներ կատարեց Ռոյսին: Հենրիխը գերազանց էր վերահսկում գնդակը»,-   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Der Westen-ը՝ Մխիթարյանի հետ լավագույն ֆուտբոլիստ համարելով նաև Իլկայ Գյունդողանին:

Իր հերթին, Goal.com-ը նշել է. «Անընդհատ սպառնում էր մրցակցի դարպասին: Հակառակորդի տուգանային մատույցներում անընդհատ համագործակցում էր Ռոյսի հետ: Փոխանցումներն ու հնարքները արդյունավետ էին: Արժանիորեն դարձավ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ»: Կայքը Մխիթարյանի հետ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել նաև Մարկո Ռոյսին:

Երեկ կայացած մրցավեճն ավարտվել է  7:2 հաշվով դորտմունդցիների հաղթանակով: Մխիթարյանը դարձել է անչափ գեղեցիկ գոլի հեղինակ և երկու գոլային փոխանցում կատարել:

Մխիթարյանը նոր մրցաշրջանի 7 պաշտոնական խաղում արդեն իսկ դարձել է 8 և 6 գոլային փոխանցման հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am