Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

PKK-ն այրել է Թուրքիայից Ադրբեջան մեկնող TIR բեռնատարները

PKK-ն այրել է Թուրքիայից Ադրբեջան   մեկնող TIR բեռնատարները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները հրի են մատնել Թուրքիայից Ադրբեջան մեկնող TIR բեռնատարները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, axar.az կայքին հայտնել են Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները:

Ըստ նրանց` PKK-ն այդ հարձակումն իրականացրել է Բիթլիսում: Հետաքրքիր է, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած այդ միջադեպի մասին թուրքական մամուլը ոչինչ չի հայտնել:

Թուրքաբնակ ադրբեջացիների խոսքով, ադրբեջանական պետհամարանիշներով TIR-երը բեռներ էին տեղափոխում Թուրքիայից Նախիջեւան: Ադրբեջանցիների արած լուսանկարներում TIR-երից երեքի պետհամարանիշները պարզ երեւում են` 99 HP 581, 10 ZH 886 եւ 10 ZH 771:

Ընդհանուր առմամբ` հրի են մատնվել 7 TIR-եր, որոնցից 6-ն ամբողջությամբ մոխրացել են: Հաջողվել է փրկել միայն մեկ բեռնատար ավտոմեքենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am