Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշնանը ծրագրում են այցելել տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշնանը ծրագրում են այցելել տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն սպասում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որի ընթացքում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, նման հայտարարություն է արել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:

ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) նաև ծրագրում են աշնանը այցելել տարածաշրջան:

Ուորլիքը նշել է, որ տարածաշրջան կատարելիք այցի ժամանակացույցը դեռևս հայտնի չէ: «Մենք անհամբերությամբ սպասում ենք սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը` Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ և բանակցային գործընթացի վերաբերյալ քննարկմանը: Հակամարտության խաղաղ կարգավորման համար ամենաբարձր մակարդակով մշակված նոր պարտավորությունների կարիք կա »,- ասել է ամերիկացի դիվանագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am