Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքներն են՝ «Իսլամական պետությունը» եւ Ռուսաստանը. Պենտագոն

ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքներն են՝ «Իսլամական պետությունը» եւ Ռուսաստանը. 
Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքներն է համարում «Իսլամական պետությունը» եւ Ռուսաստանը:

Կալիֆոռնիայում ելույթ ունենալով ծովային հետեւակի զինծառայողների առջեւ, նախարարն առաջին տեղում դրել է «ԻՊ կոչված այլանդակ երեւույթը, որի դեմ մենք պետք է մարտնչենք եւ որին մենք կհաղթենք»:

Սպառնալիքներից երկրորդը Քարթերը համարել է Ռուսաստանի քաղաքականությունը վերջին տարվա ընթացքում: «Մենք պետք է ՌԴ-ի գործողություններին խոչընդոտենք ինչպես մեր ազգային շահերի տեսանկյունից, այնպես էլ այն բանի կապակցությամբ, որ կարեւոր դաշնակիցներ ու գործընկերներ ունենք աշխարհի այդ մասում եւ կարեւոր պարտավորություններ ունենք ՆԱՏՕ-ի գծով», ասել է Քարթերը:

Ընդսմին նախարարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ-ի ղեկավարության գործողությունները «ռուսներին տանում են ոչ ճիշտ ուղղությամբ», քանի որ դա ուժեղացնում է առճակատումը մյուս երկրների հետ:

«Այդ երկու սպառնալիքներն ավելի են մեծացել: Մենք դրանց երկուսին էլ պետք է դիմակայենք»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am