Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Տաշիրում երկու մեքենաների բախումից 4 մարդ է տուժել

Տաշիրում երկու մեքենաների բախումից 4 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 28-ին` ժամը 00.54-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Զարիայի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 SV 673 և «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 30 SS 672 պետհամարանիշներով ավտոմեքենաները, որոնք, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել են հարակից ձորակում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը` 1985թ. ծնված Ն. Հ.-ը, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1958թ. ծնված Գ. Մ.-ը, ուղևորներ` 2010թ. ծնված Գ. Կ.-ը և 1962թ. ծնված Մ. Մ.-ը, տեղի ուժերով տեղափոխվել են Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am