Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օբամայի ավագ դուստրը ոճի ծագող աստղ Է դառնում

Օբամայի ավագ դուստրը ոճի ծագող աստղ Է դառնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ Մալիան, ոճի նոր ծագող աստղ Է դարձել, գրում Է The New York Post-ը: Հրատարակությունը հոդված Է նվիրել 17-ամյա աղջկա արտաքինին եւ զգեստապահարանին, որում լրագրողների կողմից հարցված ֆեշն-փորձագետները Մալիային անվանել են «մոդայի ազդեցության գործակալ», «Էլեգանտ» եւ «ապագա it-girl» (անգլերեն՝ «այն աղջիկը». տերմինը նշանակում Է իմիջի տիպար, ընդօրինակման արժանի):

The New York Post-ը նշում Է, որ Մալիայի ոճը ձեւավորվել Է մոր՝ Միշել Օբամայի ազդեցությամբ, որը սիրում Է կրել վառ գույնի հանդերձներ՝ համարձակ զարդանախշերով, եւ ոճի ճանաչված տիպար Է ԱՄՆ-ում: Սակայն, նշում Է հրատարակությունը, Մալիան սկսեց ավելի երիտասարդական հագնվել այն բանից հետո, երբ 2015 թվականի ամռանը որպես ասիստենտ աշխատեց Girls սերիալի նկարահանումների վրա, որը պատմում Է նյույորքցի մի աղջկա կյանքի մասին:

Թերթը հաղորդում Է, որ վերջին ժամանակներս Մալիան նորաձեւության հանդեսների եւ ֆեշն-բլոգերների սեւեռուն ուշադրության օբյեկտ Է դարձել: Այսպես, նրան Է նվիրվել Malia Obama Is Gorgeous («Մալիա Օբաման հիասքանչ Է») մի ամբողջ բլոգ, որտեղ պարբերաբար հրապարակվում են աղջկա լուսանկարները՝ տարբեր հագուստներով: Իր հերթին Harper’s Bazaar հրատարակությունը նշել Է նրա բարձր հասակը (շուրջ 180 սանտիմետր) եւ գրավիչ արտաքինը, որոնց շնորհիվ նորաձեւ հագուստն աղջկա վրա «բավականին լավ» Է դիտվում:

 

Լուսանկարը` ЕРА/UPG


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am