Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը

Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ներկայացրել է ժամանակավոր կառավարության կազմը, որում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն (ԱԶԿ) առաջարկվել է 11 նախարարների պորտֆելներ, Ժողովրդահանրապետական կուսակցությանը (ԺՀԿ)` 5, Ազգայնական շարժում կուսակցությանը (ԱՇԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) նախարարների 3-ական պորտֆելներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, թեեւ ԺՀԿ-ը եւ ԱՇԿ-ը նախապես հայտարարել էին ժամանակավոր կառավարությանը չմասնակցելու իրենց որոշման մասին, սակայն, ԱՇԿ պատգամավոր Թուրղութ Թուրքեշն ընդունել է նախարարի պորտֆել վերցնելու  Դավութօղլուի առաջարկը:

Իրադարձությունը «շոկ» է առաջացրել թուրքական քաղաքական հրապարակում: ԱՇԿ-ում Թուրքեշի որոշումը դժգոհություն է առաջացրել, իսկ ԱՇԿ առաջնորդ Դեւլեթ Բահչելին Թուրքեշի այդ քայլը դավաճանություն է բնութագրել եւ նշել, որ իրադարձությունը վատ վիճակի մեջ է դրել ԱՇԿ-ին:

Ժամանակավոր կառավարություն կազմելու համար, որը Թուրքիայում ընտրական կառավարություն են անվանում, Դավութօղլուն 5 օր ժամանակ ունի: Եթե ԺՀԿ եւ ԱՇԿ պատգամավորները մերժեն Դավութօղլուի առաջարկը, ապա ազատ մնացած նախարարական պաշտոններում պետք է առաջադրվեն անկախ պատգամավորներ: Սա նշանակում է, որ ընտրական կառավարությունը կազմված կլինի երկու խորհրդարանական կուսակցություններից` ԱԶԿ-ից եւ քրդական ԺԴԿ-ից: Ընդհանուր թվով 26 նախարարներից կազմված թուրքական նոր կառավարությունում ԱԶԿ-ը ներկայացված կլինի 11, իսկ ԺԴԿ-ը` 3 նախարարներով: Թուրքիայի սահմանադրության համաձայն` արդարադատության, տրանսպորտի եւ ներքին գործերի նախարարները կնշանակվեն անկախ պատգամավորների թվից:

Ենթադրվում է, որ Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմում, որը պետք է գործի մինչեւ նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քրդական ԺԴԿ-ը կգլխավորի Եվրամիության հարցերով, սպորտի ու երիտասարդության եւ անտառային ու ջրային տնտեսության նախարարությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am