Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց Ծաղկաձորում ընթացող ռազմամարզական հավաքի մասնակիցների ելույթներին

Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց Ծաղկաձորում ընթացող ռազմամարզական հավաքի 
մասնակիցների ելույթներին

ԾԱՂԿԱՁՈՐ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց «Միություն-2015. Հաղթանակի ժառանգները» ռազմամամարզական հավաքի մասնակիցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարար Օհանյանը ներկա գտնվեց մասնակիցների պատրաստած հետախուզական ելույթների ցուցադրությանը:

Ավելի ուշ մասնակիցների հետ զրույցում Օհանյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը` հավելելով, որ հավաքված 500 պատանիներն իրենց մեջ կրում են իրենց պապերի ունեցած հաղթանակը և շատ կարևոր է, որպեսզի ունեցած ձեռքբերումները սերնդեսերունդ փոխանցվեն: «Դուք շատ կարևոր և անգնահատելի գործ եք կատարում: Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով հետևում է ռազմամարզակասն հավաքի ընթացքին: Այստեղ բոլորը հաղթողներ են, առաջին հաղթողը Հայաստանն է, որ հյուրընկալ կերպով ընդունել և իր հոգին է բացել մասնակիցների առաջ: Եթե մեր սերունդն իր և նախորդների ունեցած ձեռքբերումները չփոխանցի ապագա սերնդին` նշանակում է կատարածն իզուր է եղել»,- ասաց Օհանյանը:

Միջոցառման կազմկոմիտեն նախարարին նվիրեց անվանական ոսկե դաշույն:

«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին. նպատակն է երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերություն, բարեկամություն սերմանելը: Հավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանած բոլոր պատանիները բացի մրցույթներին մասնակցելուց այցելելու են նաև թանգարաններ, լինելու են Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Էջմիածնում, Մատենադարանում։

Հայաստանից հավաքին մասնակցում է 4 թիմ` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, ԵԿՄ-ի, Փոքր Մհեր եւ Տիգրան Մեծ կրթահամալիրների պատանին ներկայացուցիչները: ԼՂՀ-ից ռազմամարզական հավաքին կմասնակցեն Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am