Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հունաստանը 13 մլրդ եվրո ստացավ Եվրամիությունից

Հունաստանը 13 մլրդ եվրո ստացավ Եվրամիությունից

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի կայունացման մեխանիզմը 13 մլրդ եվրո Է փոխանցել Հունաստանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հիմնադրամի մամուլի ծառայությանը:

Ընդհանուր առմամբ Եվրամիությունը հավանություն Է տվել 26 մլրդ եվրոյի չափով օգնության առաջին մասնաբաժնին: Դրանից առանձնացված Է 16 մլրդ եվրոյի ենթավարկաբաժինը (առաջին 13 միլիարդն արդեն փոխանցվել Է Հունաստանին, եւս 3 միլիարդը կփոխանցվի նոյեմբերի վերջին): Մնացած 10 մլրդ եվրոն կարող Է հանրապետության վարկային համակարգի առողջացմանը հատկացվել Եվրոպայի կայունացման մեխանիզմի տնօրենների խորհրդի հավանությունն ստանալուց հետո:

Հունաստանի օգնության եվրոպական ծրագրի ընդհանուր ծավալը, որը գործարկվել Է օգոստոսի 14-ին, կազմում Է 86 մլրդ դոլար: Եվրահանձնաժողովը հնարավոր Է համարում, որ այդ գումարը կարող Է կրճատվել, եթե ծրագրին միանա Արժույթի միջազգային հիմնադրամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am