Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսլամացած հայերի հետ կապված Հայ առաքելական եկեղեցին միանշանակ դիրքորոշում չունի. Հրանուշ Խառատյան

Իսլամացած հայերի հետ կապված Հայ առաքելական եկեղեցին միանշանակ դիրքորոշում չունի. 
Հրանուշ Խառատյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Կոմիտաս վարդապետ Հովնանյանի դիտարկմամբ` ինքնությունը հաստատող և մահմեդականությունից հրաժարվելու մասին համապատասխան փաստաթուղթ պահանջելը զերծ է պահում Հայ Առաքելական եկեղեցուն շահադիտական նպատակներով օգտագործող անձանցից:

«Ես անձամբ Գերմանիայում հանդիպել եմ մի քուրդ աղջկա, ով ընտանիքով ուզում էր մկրտվել հայկական եկեղեցում` Գերմանիայում կացության իրավունք ստանալու համար: Եթե մահմեդականություն դավանող մարդը ուզում է քրիստոնեություն ընդունել պետք է դիմի իրենց մոլլային, որպեսզի նա իրեն տա մահմեդականությունից հրաժարվելու մասին փաստաթուղթը, որից հետո մենք կարող ենք որոշակի արարողակարգից հետո, մեր հայ եկեղեցու սովորույթներին ծանոթացնելուց հետո, կարող ենք կատարել Հայ եկեղեցու կյանքում կատարվող այդ կարևոր արարողակարգը: Հային պետք է ընդունել իր ծագումով, այլ ոչ թե կրոնով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ օգոստոսի 20-ին կայացած հանդիպմանը հայտնեց նա:  

Իր հերթին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատեց, որ իսլամացած հայերի հետ կապված Հայ Առաքելական եկեղեցին միանշանակ դիրքորոշում չունի: «Խնդրին համապարփակ լուծում է անհրաժեշտ: Լոզանի կոնֆերանսում ձևակերպվեց «փոքրամասնություններ» եզրույթը. հայ բառը գործածությունից դուրս եկավ: Թուրքիայի կրթության նախարարությունը ամեն տարի ստուգում է երեխաների ցուցակները, որպեսզի այնտեղ իսլամացած կամ իսլամ ընդունած հայ ընտանիքների երեխաները հայկական դպրոցներում չհայտնվեն, քանի որ դրա իրավունքը չունեն: Բացի այդ` Թուրքիայում ապրող հայերը դժգոհ են, երբ Պոլսի պատրիարքարանը պահանջում է դատարանի որոշում` իրենց նախնիներին բռնի իսլամացրած լինելու մասին, որպեսզի դրա հիման վրա կատարի մկրտություն, ինչը, իմ կարծիքով, սխալ է դիրքորոշում է. կրոնը դա մարդու ինքնությունն է և դրա համար փաստաթուղթ պետք է չպահանջեն»,- շեշտեց նա:

Օգոստոսի 11-ին կայացել է մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվել է, որ Հայ Առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6- րդ խաղերին մասնակցելու նպատակով Թուրքիայի Դերսիմ նահանգից Երևան եկած երկու ծպտյալ հայուհու և Տիգրանակերտից ժամանած մեկ ծպտյալ հայ տղամարդու։ Տիգրանակերտցի Էրդալ Մերջանը նշել է, որ Հայաստանում մկրտվելու միջոցով կարող է թուրքական դատարան դիմել և վերականգնել իր հայ լինելը: Նա ասել է, որ ինքը դեռ փոքրուց իմացել է, որ հայ է, սակայն, չի իմացել, որ հայը ազգություն է, այլ ոչ թե կրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am