Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախում դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վիրավորում ստացած սարկավագն առողջանում է

Արցախում դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վիրավորում ստացած 
սարկավագն առողջանում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հյուսիսարևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանը, ով օրերս ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում,վիրահատվել և տեղափոխվել է պալատ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից, սարկավագին արդեն տեղափոխել են նեյրոխիրուրգիայի բաժին: «Լավացում կա, արդեն նեյրոխիրուրգիայի բաժին ենք տեղափոխել»,- հայտնեցին հիվանդանոցից:

Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի խոսքով` սարկավագին վիրահատել են երկու օր առաջ: Հովհաննես սարկավագ Գալստյանը ստացել էր գանգի հրազենային վնասվածք:

Հովհաննես սարկավագ Գալստյանը 24 տարեկան է:

Լուսանկարը` Հովհաննես սարկավագ Գալստյանից ֆեյսբուքյան էջից` հունիսի 14-ին մարտական դիրքերից մեկում  գտնվող Ս. Ղազարոսի մատուռ-եկեղեցի կատարած ուխտագնացությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]