Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գյումրիում մեկնարկում է Պերմյակովի գործով դատական առաջին նիստը

Գյումրիում մեկնարկում է Պերմյակովի գործով դատական առաջին նիստը

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը մեկնարկում է այսօր` օգոստոսի 12-ին: Դատը տեղի է ունենալու ՌԴ Հարավկովկասյան ռազմական շրջանի  5-րդ կայազորային դատարանում` Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով դատական նիստը կկայանա Պերմյակովին ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված՝ «Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում» մեղադրանքներով:

«Արմենպրես»-ի թղթակիցը դատարանի դահլիճում հետեւելու է նիստի ընթացքին:

Գյումրիում հունվարի 12-ին սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը« որը« ըստ պաշտոնական վարկածի« ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Ռուսական կողմը Պերմյակովի գործը` սպանության մասով հանձնել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:

Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի ենթակայության ներքո գտնվող հինգերորդ կայազորային զինվորական դատարանն օրեր առաջ կես տարով երկարաձգել էր Պերմյակովի կալանքի ժամկետը` մինչև 2016 թվականի հունվարի 30-ը: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am