Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ավելի քան 3 մլն մարդ Է տուժել Չինաստանում մոլեգնող «Սոուդելոր» թայֆունից

Ավելի քան 3 մլն մարդ Է տուժել Չինաստանում մոլեգնող «Սոուդելոր» թայֆունից

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելաչինական Չժեցզյան, Ֆուցզյան եւ Ցզյանսու նահանգներում մոլեգնող «Սոուդելոր» թայֆունից տուժել Է ավելի քան 3,11 մլն մարդ, եւս 17-ը զոհվել են, հինգ բնակիչ համարվում Է անհայտ կորած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՉԺՀ-ի հեղեղումների եւ երաշտի դեմ պայքարի պետական շտաբը:

Գերատեսչության զեկույցում նշվում Է, որ տարերային աղետից ուղղակի տնտեսական վնասը գնահատվում Է 8,73 մլրդ յուան (1,4 մլրդ դոլար):

«Սոուդելորը» Չինաստանի ափերը պատուհասել Է օգոստոսի 8-ին: Տարերքի հարվածին այս կամ այն չափով ենթարկվել են Ֆուցզյան, Ցզյանսու, Չժեցզյան եւ Այնհոյ նահանգները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am