Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայ երաժիշտները Լիբանանում մասնակցում են Բեյթեդին արվեստի փառատոնին

 Հայ երաժիշտները Լիբանանում մասնակցում են Բեյթեդին արվեստի փառատոնին

ԲԵՅՐՈՒԹ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երաժիշտները Լիբանանում են` Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով մասնակցելու երկրի լավագույն իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Լիբանանից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնի կազմակերպիչները ջերմ ողջունել են հայ երաժիշտներին:

«Կազմակերպիչները և մասնակիցները շատ ուրախ են, որ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եկել են Լիբանան: Մաեստրոն ներկայացրել է փառատոնին մասնակցող հայկական երգչախմբերին: Լրատվամիջոցների հետ զրույցում Սերգեյ Խաչատրյանն էլ նշել է, որ շատ ուրախ է հանդես գալ իր սիրելի Ֆիլհարմոնիկի հետ»,-տեղեկացրեց Արման Պադարյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը`Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին ելույթ կունենա Beiteddine Art Festival-ի շրջանակում: Երեկոյի ընթացքում որպես դիրիժոր հանդես կգա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում են Խաչատրյանի  Սպարտակ սյուիտը, Բրամսի Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ռեքվիեմը:

«Լիբանանում մեզ հետ ելույթ կունենա մեր մեծ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Քանի որ համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նրա հետ որպես բիս ուզում ենք կատարել Կոմիտասի «Կռունկ»-ը, որը վերջերս Ռուբեն Ալթունյանը մշակել է ջութակի և նվագախմբի համար: Շատ հայտնի մարդիկ արդեն նվագել են դա, այդ թվում` Մաքսիմ Վենգերովը: Երկրորդ բաժնում էլ որպես նվեր երկու հատված կկատարենք Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից»,-ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Էդուարդ Թոփչյանը: 

Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում  հանդես կգան նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն): 

Լուսանկարները տրամադրել է Արման Պադարյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am