Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Տնտեսության աճի համար առկա են առողջ զարգացման միտումներ. Վաչե Գաբրիելյան

Տնտեսության աճի համար առկա են առողջ զարգացման միտումներ. Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսության աճի համար առկա են առողջ զարգացման միտումներ, որոնք ավելի մեծ արդյունքներ ցույց կտան տարվա երկրորդ կեսին: Այդ մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` ընդգծելով, որ նման գնահատականի հիմք է հանդիսացել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ակտիվության վերաբերյալ հաշվետվությունը: «Վիճակագրությունը վկայում է, որ այս տարվա առաջին վեց ամիսների համար տնտեսական ակտիվությունը կազմել է 4,2 տոկոս, ինչը ցույց է տալիս այն ուղղությունը, որով գնում է մեր երկիրը: Տնտեսության գերթե բոլոր հատվածներում կա դրական առաջընթաց: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,1 տոկոսով: Տարվա սկզբին մենք ունեինք էներգետիկայի արտադրության որոշակի խնդիր, սակայն այժմ այստեղ էլ ունենք աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ ամենամեծ աճն առկա է գյուղատնտեսության ոլորտում, հատկապես բուսաբուծության ոլորտում նկատվում են բավականաչափ մեծ զարգացումներ: Նախարարը նշեց, որ երեկ տեղի ունեցած խորհրադակցության ժամանակ ՋՕԸ-ների ներկայացուցիչները նշել են, որ հանրապետությունում առկա է ջրարբիացման մեծ պահանջարկ, այսինքն` առկա է ոչ միան բարձր բերքատվություն, այլև հողօգտագործողների կողմից ջրի ավելի մեծ պահանջարկ: Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ շինարարության ծավալը ևս աճել է՝ 100,6 տոկոսով: «Վերջին տարիներին էապես նվազել էր բնակչության հաշվին կատարվող շինարարության ծավալը, սակայն այստեղ ևս ունենք աճ, ինչը ցանկալի դրսևորում է: Այս տարվա առաջին կիսամյակում միջին ամսական անվանական աշխատավարձը պետական և մասնավոր հատվածում աճել է 110,6 տոկոսով, գնաճը եղել է 5,1 տոկոս: Դա նշանակում է, որ աշխատավարձերի աճը գերազանցում է գնաճին»,- նկատեց ՀՀ փոխվարչապետը:

Անդրադառնալով հարցին՝ ինչու տնտեսական ակտիվությունը չի նկատվում առօրյա կյանքում` Վաչե Գաբրիելյանը նշեց, որ դա կապված է մասնավոր տրանֆերտների նվազման հետ, ինչի հետևանքով բնակչության մոտ նվազել է մանրածախ առևտրի ծավալը: «Արդյունաբերության մեջ, մասնավորապես հանքարդյունաբերությունում արձանագրվել է 34 տոկոս աճ: Այս պարագայում, այն երևույթները, որոնք անմիջապես սպառողին տեսանելի չեն, ունեն տարբեր զարգացումներ: Այնուամենյանիվ, կա տնտեսական աճ և այդ պայմաններում կա դրական դինամիկա: Պետք է լավատեսորեն և հավատով նայել ապագային, քանի որ անգամ դրսից եկող տանսֆերտների նվազման պարագայում ունենք բնակչության հաշվին իրականացվող շինարարության աճ, ինչը խիստ կարևոր է: Առկա են առողջ զարգացման միտումներ, որոնք հուսով ենք ավելի մեծ արդյունքներ կտան տարվա երկրորդ կեսին»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց տնտեսական աճ արձանագրած գերատեսչությունների ղեկավարներին արձանագրված դրական իմպուլսը ԶԼՄ-ների միջոցով փոխանցել հանրությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am