Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները յուրացնում են հաճախաձիգ հրաձգության սկզբունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները յուրացնում են հաճախաձիգ 
հրաձգության սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումները յուրացնում են հաճախաձիգ հրաձգության սկզբունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին հաղորդել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում հետախուզական ստորաբաժանումների դաշտային ելքի ընթացքում անցկացվում Է հաճախաձիգ հրաձգության հատուկ դասընթաց: Կրակային պատրաստության հատուկ դասընթացներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի հատուկ պարապմունքներից, հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները յուրացնում են  մարտավարական, ինժեներական, բժշկական եւ լեռնային  պատրաստության, ականային-պայթեցման գործի, ինչպես նաեւ շոգ կլիմայի պայմաններում լեռնային-ժայռոտ տեղանքում Էքստրեմալ վարման հմտությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am