Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հայերն օտարերկրյա պետությունում ՀՀ անձնագիր կստանան մինչև 2016 թ. ավարտը

Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հայերն օտարերկրյա պետությունում ՀՀ անձնագիր կստանան 
մինչև 2016 թ. ավարտը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կքննարկի իր նախկին որոշումներից մեկում փոփոխություն կատարելու նախագիծը, որով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն կտա Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին ՀՀ  դիվանագիտական  ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում:

Նախորդ որոշմամբ նշված երկրների քաղաքացիներն օտարերկրյա պետությունում ՀՀ անձնագիր կարող էին ստանալ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը: Որոշումն ընդունվում է՝ ելնելով Լիբանանում, Սիիայում և Իրաքում ստեղված իրավիճակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am