Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սեյրան Օհանյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում ավարտող Բելառուսի դեսպանին

Սեյրան Օհանյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում ավարտող Բելառուսի 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեփան Սուխորենկոյին վերջինիս` ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության ոլորտների ընդլայնման համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am