Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆրանսիայում բողոքավոր ֆերմերներն սկսել են հեռավար վարորդներից խլել ներմուծվող միսը

Ֆրանսիայում բողոքավոր ֆերմերներն սկսել են հեռավար վարորդներից խլել ներմուծվող միսը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ֆերմերները, որոնք դժգոհ են իրենց երկրի կառավարության անգործությունից գյուղատնտեսական ճյուղի ճգնաժամի պայմաններում, վերսկսել են բողոքի ակցիաները: Ինչպես օգոստոսի 4-ին հաղորդել Է Agence France-Press -ը, երկրի հարավ - արեւելքի Ժերի դեպարտամենտում վրդովված գյուղացիները փակել են ավտոմայրուղին եւ սկսել են խլել ներմուծվող միսը, որը սառնավտոներով բերում են հարեւան Իսպանիայից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Իրենց ակցիան ֆերմերներն սկսել են տակավին օգոստոսի 3-ի երեկոյան՝ ճանապարհի երկայնքով շարելով շուրջ հինգ տասնյակ տրակտորներ: Գիշերվա ընթացքում նրանք կանգնեցրել են Իսպանիայից եկող բեռնատարներից մեկը եւ տիրացել բեռին: Ընդհանուր առմամբ բողոքավորները յուրացրել են 20 տոննա ներմուծվող միս, որը նախատեսված Էր Թուլուզի գործարանում երշիկի արտադրության համար: 

Օգոստոսի 4-ի առավոտյան նրանք խլած իսպանական միսը նետել են Ժերի վարչական կենտրոն Օշ քաղաքում դեպարտամենտի պրեֆեկտուրայի շենքի առջեւ: Հենց այնտեղ Էլ ակցիայի մասնակիցները, իշխանություններին ցուցադրելով իրենց բողոքը՝ մի մեքենա գոմաղբ են թափել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am