Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իրանը փակել է Թուրքիայի հետ սահմանը

Իրանը փակել է Թուրքիայի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան երկու շաբաթ Թուրքիայում շարունակվող հարձակումների պատճառով  Իրանը երկրի հյուսիս-արևմուտքում ժամանակավորապես փակել է թուրք-իրանական սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Իրանի ոստիկանության պետ, գեներալ Հուսեյն Աշթարին:

Խոսելով Թեհրանում տեղի ունեցած մի կոնֆերանսի ժամանակ՝ Աշթարին հայտնել է, որ նման որոշում ընդունելու պատճառը պետք է հարցնել Իրանի Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդից: «Կարծես թե նման որոշման պատճառը երկրի արևմտյան սահմաններում, մասնավորապես Թուրքիայում վերջին օրերի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն են»,- ասել է Իրանի ոստիկանության պետը:

Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում իրավիճակն աստիճանաբար դուրս է գալիս վերահսկողությունից: Երբ թուրքական ռազմական ուժերը ԻԼԻՊ-ի դիրքերը ռմբակոծելուն զուգահեռ սկսեցին ռմբակոծել նաև քուրդ զինյալների դիրքերը Հյուսիսային Իրաքում և երկրի ներսում, Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներն իսկական պատերազմ սկսեցին թուրքական ուժային կառույցների դեմ: Ամեն օր երկրի արևելյան նահանգներում քրդերը հարձակվում են ոստիկանության և զինվորականության վրա՝ իրենց հետևից զոհեր կամ վիրավորներ թողնելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am