Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Յուրա Մովսիսյանը խոստանում է Ռուսաստանի առաջնությունում պահպահել գոլային ոգին

Յուրա Մովսիսյանը խոստանում է Ռուսաստանի առաջնությունում պահպահել գոլային ոգին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՏՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ուրախ է Ռուսաստանի առաջնությունում իր երկրորդ գոլի համար: «Ինչ ասեմ խաղի մասին, ես երջանիկ եմ, պետք է շարունակենք նույն ոգով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Մովսիսյանը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ առավելության հասավ «Ռուբին»-ի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում և փոխարինվեց 62-րդ րոպեին: ՀՀ ընտրանու հարձակվողը գոլով աչքի ընկավ փոխարինվելուց երկու րոպե առաջ` Զե Լուիշի փորանցումից հետո: Նոր մրցաշրջանում սա Մովսիսյանի երկրորդ գոլն է: Նախորդ խաղում ևս «Սպարտակ»-ը հաղթանակ էր տարել մեր ընտրանու հարձակվողի գոլի շնորհիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am