Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայերի աշխատասիրությունն արտակարգ է. Սիլիկոնային հովտից ընտրված կոնգրեսական

Հայերի աշխատասիրությունն արտակարգ է. Սիլիկոնային հովտից ընտրված կոնգրեսական

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատասիրության ամենաբարձր աստիճանը հայ ժողովրդի առանձնահատուկ գծերից է: Սիլիկոնի հարթավայրից ընտրված կոնգրեսական Աննա Էշուն, ում մայրը հայ էր, իսկ հայրն՝ ասորի եւ ով համարում է դա հիանալի միասնություն, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հիշեցնում է, որ իր ընտրատարածքը Միացյալ Նահանգների տեխնոլոգիապես ամենազարգացած վայրն է: «Իմ կոնգրեսական ընտրատարածքն իրոք երկրում ամենաականավորն է, քանի որ այն նորարարությունների հայրենիքն է: Այն Սիլիկոնի հարթավայրն է, որն անչափ մեծ նշանակություն ունի Ամերիկայի եւ ողջ աշխարհի տնտեսության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Էշուն:

Անդրադառնալով իր հայկական արմատներին` Աննա Էշուն ավելացնում է, որ դարեր շարունակ հայկական առանձնահատկություններն են եղել աշխատասիրությունն ու հավատը: Նրա խոսքով, հայ ժողովուրդն ունի արտակարգ աշխատանքային էթիկա եւ հայերի միակ աշխատաոճը ջանասիրությունն է. «Երբ գործդ սկսեցիր, կանգ չես առնում, մինչեւ չավարտես՝ սա է մեր աշխատաոճը: Եվ մեր ժողովուրդն ունի եւս մեկ հատկանիշ՝ մենք երբեք չենք վախեցել անհաջողություններից, ու չնայած դրանց` շարունակել ենք առաջընթացը»:

Խորը հավատը հայերի մեկ այլ առանձնահատկությունն է, որը, կոնգրեսականի խոսքով, հայ ժողովրդին է շնորհված Աստծո կողմից: «Չեմ կարծում, որ մեզ կհաջողվեր փրկվել եւ դիմակայել անցյալի բոլոր փորձություններին, եթե չունենայինք այդ հավատը, հավատ, որը մեր ժողովուրդը սերնդե սերունդ է փոխանցել»,- ասում է ԱՄՆ կոնգրեսականը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Աննա Էշուն նշել է, որ խորապես հիասթափված է, որ Միացյալ Նահանգները դեռեւս չի ճանաչել Ցեղասպանության փաստը. «Իմ երկիրը դեռեւս Հայոց ցեղասպանության փաստը չի ճանաչել. երբ սա ասում եմ, շունչս կտրվում է»:

Աննա Էշուն հիշեցրել է, որ հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսականի՝ Ջեքի Սփիրի հետ նամակ են ուղղել գործընկերներին` կոչ անելով հատուկ լսումներ կազմակերպել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am