Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրաքում մեկ ամսվա ընթացքում բռնությունների զոհ է դարձել ավելի քան 1300 մարդ

 Իրաքում մեկ ամսվա ընթացքում բռնությունների զոհ է դարձել ավելի քան 1300 մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՄԱԿ-ի առաքելության աջակցության վիճակագրական տվյալներով Իրաքում հուլիսի բռնությունների զոհ է դարձել 1332 մարդ, վիրավորվել է 2018-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերից 844-ը խաղաղ բնակչներ են, իսկ վիրավորների թիվը կազմում է 1616: 488 զոհերն իրաքյան անվտանգության ուժերի ներկայացուցիչներ են, այդ թվում՝ քրդական փեշմերգայի, հատուկ նշանակության ուժերի, նաև ազգային կամավորական ջոկատների անդամներ, որոնք կռվում են բանակի կողքին:

Զոհերի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Բաղդադի նահանգում՝ 1091 զոհ, Դիյալա նահանգում այն կազմել է 170, իսկ Սալահ ադ Դին նահանգում՝ 64:

Իրաքում ՄԱԿ-ի առաքելության աջակցությունը մայիսին անձանագրել էր 1466 զոհ և 1687 վիրավոր:

Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր 2014թ-ի հունիսից «Իսլամական պետության» հարձակումներից հետո, երբ երկրի մեկ երրորդը հայտնվել է ահաբեկիչների ձեռքում: Գրեթե ամենօրյա ահաբեկչություններն ու բռնությունները օրական տասնյակ մարդկանց կյանք են խլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am